Անգլիայի ֆուտբոլային ասոցացիան (FA) մեղադրանք է առաջադրել Կավանիին
Անգլիայի ֆուտբոլային ասոցացիան (FA) հանդես է եկել հայտարարությամբ՝ համաձայն որի մեղադրանք է առաջադրել ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդիսոն Կավանիի։
Որուգվայցին մեղադրվում է ինստագրամյան հրապարակումներից մեկում «նեգրիտո» բառի համար։
FA-ն գտնում է, որ Կավանիի գրությունն իր մեջ վիրավորանք է պարունակում և վնասում է ժամանակակից ֆուտբոլի հեղինակությանը։
Բացի այդ այն ռասսիստական բնույթ է պարունակում, քանի որ խոսքը մարդու մարմնի գույնի և էթնիկական ծագման մասին է։
Ուրուգվայցին իրեն առաջադրված մեղադրանքը բողոքարկել կարող է մինչև 2021թ․ հունվարի 4-ը։
# FA, ԱՊԼ, Էդինսոն-Կավանի, Մանչեսթեր-Յունայթեդ