Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումը կանցկացվի Ուելսում 📸
Անգլիայի Սուպերգավաթի գավաթի 2026թ. հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին։
Հանդիպումը տեղի կունենա Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի «Միլենիում» ստադիոնում։ 2001-2006 թվականներին այդ մարզադաշտում արդեն կայացել է մրցաշարի հանդիպումը։
Անցնող 20 տարում միայն երկու դեպք է եղել, երբ Սուպերգավաթի հանդիպումը չի կայացել Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։ 2012թ. տիտղոսային խաղն ընդունել է Բիրմինգհեմի «Վիլա Պարկ» ստադիոնը, իսկ 2022թ.` Լեսթերի «Քինգ Փաուերը»։
Սուպերգավաթի տիտղոսը կխաղարկեն Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթողն ու երկրի գավաթակիրը։ Եթե չեմպիոնն ու գավաթակիրը լինի նույն ակումբը, Սուպերգավաթի հանդիպմանը կմասնակցի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնը։
Անգլիայի Սուպերգավաթի տիտղոսի գործող դափնեկիրը «Քրիսթալ Փելասն» է։ Տիտղոսների քանակով ռեկորդակիրը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը 21 անգամ է դարձել Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Fa cup, Անգլիայի գավաթ, Անգլիայի սուպեր գավաթ, ԱՊԼ