Անգլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար
Անգլիայի ազգային հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել է Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
«Երեք առյուծների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լի Կարսլին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Արոն Ռամսդեյլ («Սաութհեմփթոն»)։
Պաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Լևի Քոլվիլ («Չելսի»), Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»), Լյուիս Հոլ («Նյուքասլ»), Թեյլոր Հարվուդ-Բելիս («Սաութհեմփթոն»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Ռիկո Լյուիս, Կայել Վոլքեր (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»)։
Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Կոնոր Գալահեր («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Մորգան Գիբս-Ուայթ («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Անխել Գոմես («Լիլ», Ֆրանսիա), Կյորտիս Ջոնս («Լիվերպուլ»), Քոուլ Պալմեր («Չելսի»), Դեկլան Ռայս («Արսենալ»)։
Հարձակվողներ – Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»), Ջեք Գրիլիշ («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Բավարիա», Գերմանիա), Նոնի Մադուեկե («Չելսի»), Բուկայո Սակա («Արսենալ»), Դոմինիկ Սոլանկե («Տոտենհեմ»), Օլի Վոթկինս («Ասթոն Վիլա»)։
Նշենք, որ Թեյլոր Հարվուդ-Բելիսը և Լյուիս Հոլն առաջին անգամ են հրավեր ստացել ազգային հավաքականից։
Անգլիացիներն Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի երկրորդ խմբում նոյեմբերի 14-ին հյուրընկալվելիս կմրցեն Հունաստանի դեմ, իսկ նոյեմբերի 17-ին կընդունեն Իռլանդիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Անգլիայի հավաքական, Լի Կարսլի