Անգլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Անգլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

29/08/2024 - 23:15

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել է Ազգերի լիգայի 2024/25 խաղարկության առաջին հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։

«Երեք առյուծների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լի Կարսլին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Նիք Պոպ («Նյուքասլ»)։

Պաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Լևի Քոլվիլ («Չելսի»), Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Ռիկո Լյուիս, Ջոն Սթոունզ (երկունս էլ` «Մանչեսթեր Սիթի»), Տինո Լիվրամենտո («Նյուքասլ»), Հարի Մագուայեր («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Կիսապաշտպաններ – Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Կոնոր Գալահեր («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Մորգան Գիբս-Վայթ («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Անխել Գոմես («Լիլ», Ֆրանսիա), Քոբի Մեյնու («Մանչեսթեր Յունայթեդ»), Քոուլ Պալմեր («Չելսի»), Դեկլան Ռայս («Արսենալ»)։

Հարձակվողներ – Ջարեդ Բոուեն («Վեսթ Հեմ»), Էբերեչի Էզե («Քրիսթալ Փելաս»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»), Ջեք Գրիլիշ («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Բավարիա», Գերմանիա), Նոնի Մադուեկե («Չելսի»), Բուկայո Սակա («Արսենալ»), Օլի Վոթկինս («Ասթոն Վիլա»)։

Նշենք, որ Տոնի Լիվրամենտոն, Անխել Գոմեսը, Մորգան Գիբս-Վայթը և Նոնի Մադուեկեն առաջին անգամ են հրավիրվել Անգլիայի հավաքական։

Հավելենք, որ Անգլիայի հավաքականն Ազգերի լիգայում հանդես է գալու B դիվիզիոնում և ընդգրկված է երկրորդ խմբում։ Անգլիացիները սեպտեմբերի 7-ին հյուրընկալվելու են Իռլանդիային, իսկ սեպտեմբերի 10-ին տանը մրցելու են Ֆինլանդիայի դեմ։ «Երեք առյուծների» մրակիցն է նաև Հունաստանի հավաքականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023