Անգլիայի հավաքականի երկու ֆուտբոլիստի հեռացրել են հավաքականից
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Մեյսոն Գրինվուդն ու Ֆիլ Ֆոդենը հեռացվել են հավաքականի ճամբարից և չեն մասնակցելու սեպտեմբերի 8-ին Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակում Դանիայի հավաքականի դեմ կայանալիք հանդիպմանը։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Ֆոդենն ու Գրինվուդը Իսլանդիայի (խմբ՝ 1։0 հաշվով հաղթել է Անգլիայի հավաքականը) դեմ խաղից հետո խախտել են ՈՒԵՖԱ-ի սահմանած բժշկական կանոնակարգը։
Բանն այն է, որ վերոնշյալ խաղից հետո երիտասարդ ֆուտբոլիստները հյուրանոցում ժամանակ են անցկացրել իսլանդուհի աղջիկների հետ, որոնք այդ մասին պատմել են Snapchat-ում։
Ըստ հակակորոնավիրուսային կանոնակարգի՝ Իսլանդիայում ֆուտբոլիստներին չէր թույլատրվում հանդիպել որևէ անծանոթ մարդու հետ, նրանց մոտ ներս չեն թողնում նույնիսկ ֆուտբոլիստների հարազատներին։ Ֆուտբոլիստներին թույլատրված է միայն մեկնել մարզումների և խաղերի։
Հավելենք, որ Իսլանդիայի դեմ խաղում թե՛ Մեյսոն Գրինվուդը և թե՛ Ֆիլ Ֆոդենն իրենց նորամուտը նշեցին «երեք առյուծների» կազմում։
# Ազգերի լիգա, Անգլիա, Դանիայի հավաքական, Իսլանդիայի հավաքական, Մեյսոն Գրինվուդ, Ֆիլ Ֆոդեն