Նախորդ հանդիպման համեմատ` Անգլիայի մեկնարկային կազմում փոփոխություն է սպասվում
Հուլիսի 7-ին Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրո-2020-ի կիսաեզրափակչի շրջանակում կմրցի Դանիայի ընտրանու դեմ։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, Անգլիայի հավաքականի մարզչական շտաբը քառորդ եզրափակչի` Ուկրաինայի հավաքականի դեմ հանդիպման (4:0) համեմատ` կկատարի մեկ փոփոխություն։
Աղբյուրի փոխանցմամբ` Ջեյդոն Սանչոյի փոխարեն մեկնարկային կազմում կտեսնենք Բուկայո Սակային։
Սական Ուկրաինայի հավաքականի դեմ խաղը բաց թողեց փոքրիկ վնասվածքի պատճառով, որն ստացել էր մարզումներից մեկի ժամանակ, սակայն արդեն ապաքինվել է դրանից։
Հիշեցնենք, որ Անգլիա – Դանիա հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Անգլիայի հավաքական, Բուկայո Սակա, Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Ուկրաինայի հավաքական, Ջեյդոն-Սանչո