Անգլիայի գավաթ. Սիթին փայլեց` խոշոր հաշվով հաղթելով Սաութհեմպտոնին🎥
Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին տարածքային ու խաղային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Պեպ Գվարդիոլայի թիմը մրցակցին հաղթեց խոշոր` 4:1 հաշվով։
Մանկունյական ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռահիմ Սթերլինգը, Կևին դե Բրոյնեն, Ռիյադ Մարեզն ու Ֆիլ Ֆոդենը, իսկ «Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտը գրավեց սեփական դարպասը` «խփելով» «սրբերի» միակ գոլը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» նվաճեց Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Էմերիկ Լապորտ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ռահիմ-Սթերլինգ, Ռիյադ Մարեզ, Սաութհեմփթոն, Ֆիլ Ֆոդեն