Անգլիայի գավաթ. Սիթին խոշոր հաշվով հաղթեց չորրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին🎥
Մեկնարկեց Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչը, որի շրջանակում պայքարի մեջ են մտնում նաև Պրեմիեր լիգայի և Չեմպիոնշիփի բոլոր ակումբները։
Մրցաշարի այս փուլում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց Անգլիայի չորրորդ դիվիզիոնը` Երկրորդ լիգան ներկայացնող «Սվինդոն Թաունի» դեմ։
«Քաղաքաբնակները» ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն և հաղթեցին 4:1 հաշվով։
Մանկունյական ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Բերնարդու Սիլվան, Գաբի Ժեզուսը, Իլկայ Գյունդողանն ու Քոուլ Պալմերը, իսկ տանտերերի գոլն իր ակտիվում գրանցեց Հարի Մակիրդին։
Հավելենք, որ Գաբրիել Ժեզուսը կարող էր դառնալ դուբլի հեղինակ, սակայն բրազիլացի հարձակվողը վրիպեց 11-մետրանոց հարվածն իրացնելիս։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» պայքարը կշարունակի մրցաշարի 1/16 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Fa cup, Անգլիայի գավաթ, Բերնարդու Սիլվա, Գաբրիել Ժեզուս, Երկրորդ Լիգա, Իլկայ Գյունդողան, Մանչեսթեր-Սիթի, Սվինդոն Թաուն, Քոուլ Պալմեր