Անգլիայի գավաթ. Ռեշֆորդը փայլում է. «Ասթոն Վիլան» խոշոր հաշվով հաղթեց «Պրեսթոնին» 
Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ասթոն Վիլան» արտագնա խաղում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Պրեսթոնի» դեմ։
Հանդիպման ամբողջ ընթացքում հյուրերն ունեին տոտալ առավելություն և հաղթեցին 3:0 հաշվով։
Բիրմինգհեմը ներկայացնող ակումբից դուբլ գրանցեց թիմի նորեկ Մարկուս Ռեշֆորդը, որը նոր ակումբում խփեց առաջին գոլերը։ Ունայի Էմերիի գլխավորած թիմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջեյքոբ Ռեմզին։
Հիշեցնենք, որ 27-ամյա Ռեշֆորդը ձմեռային տրասնֆերային պատուհանի ժամանակ է «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով տեղափոխվել «Ասթոն Վիլա»։
Այսպիսով, «Ասթոն Վիլան» 10 տարի անց դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ։ Ակումբը նախորդ անգամ մրցաշարի այդ փուլում խաղացել է 2015 թվականին, երբ հասել է մինչև եզրափակիչ և 0:4 հաշվով պարտվել «Արսենալին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից