Անգլիայի գավաթ. Չելսին փայլուն խաղով ջախջախեց Պրեսթոնին 🎥

Անգլիայի գավաթ. Չելսին փայլուն խաղով ջախջախեց Պրեսթոնին 🎥

07/01/2024 - 11:01

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Պրեսթոնի» դեմ։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «ազնվականները» պարզապես փայլուն ֆուտբոլ ցույց տվեցին` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Մաուրիսիո Պոչետինոյի թիմից մեկական գոլ խփեցին Արմանդո Բրոյան, Տիագո Սիլվան, Ռահիմ Սթերլինգն ու Էնցո Ֆերնանդեսը։

Այսպիսով, «Չելսին» նվաճեց Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023