Անգլիայի գավաթ. «Միլուոլի» դարպասապահի սարսափելի խախտումն ու կարմիր քարտը «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Չեմպիոնշիփը ներկայացնող «Միլուոլը» մրցակցի դաշտում 1:3 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին»։
Հանդիպման 8-րդ րոպեին հյուրերի դարպասապահ Լիեմ Ռոբերտսը սարսափելի խախտում թույլ տվեց «Փելասի» հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետայի նկատմամբ։
Գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը դրվագի տեսակրկնապատկերը դիտելուց հետո կարմիր քարտ ցույց տվեց 30-ամյա դարպասապահին` հեռացնելով նրան դաշտից։
Խախտման հետևանքով Մատետան ծանր վնասվածք ստացավ։ Հանդիպումը տևական ժամանակ կանգ էր առել։ «Քրիսթալ Փելասի» բուժանձնակազմը ֆրանսիացի ֆուտբոլիստին խաղադաշտից հեռացրեց պատգարակի վրա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից