Անգլիայի գավաթ. «Ման. Սիթին» 10 գոլ խփեց` հաղթելով անհավանական հաշվով 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 10:1 հաշվով ջախջախեց 3-րդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Էքսեթեր Սիթիին»։
«Քաղաքաբնակներից» դուբլ գրանցեց Ռիկո Լյուիսը, մեկական անգամ աչքի ընկան Մաքս Ալեյնը, Ռոդրին, թիմում նորամուտի հանդիպումն անցկացնող նորեկ Անտուան Սեմենյոն, Տիջանի Ռեյնդերսը, Նիկո Օ’Ռայլին, Ռայան Մաքայդուն, իսկ մրցակցի ֆուտբոլիստներ Ջեյք Դոյլ-Հայսն ու Ջեք Ֆիցուտերը գրավեցին սեփական դարպասը։
«Էքսեթեր Սիթիի» հեղինակության գնդակը գրանցեց Ջորջ Բիրչը։
Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն անհավանական հաղթանակով դուրս եկավ գավաթի 1/16 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml