Անգլիայի գավաթ. «Ման. Սիթին» անհավանական հաշվով հաղթեց` դուրս գալով 1/16 եզրափակիչ 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում մրցեց երկրի 4-րդ դիվիզիոնը` Երկրորդ լիգան ներկայացնող «Սոլֆորդի» դեմ։
«Քաղաքաբնկաներն» ամբողջ հանդիպման ընթացքում ունեին տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեց անհավանական` 8:0 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ջեյմս Մաքեյքին, դուբլ գրանցեց Ժերեմի Դոկուն, մեկական գոլ խփեցին Դիվին Մուբաման, Նիկո Օ’Ռայլին և Ջեք Գրիլիշը։
Վերջինս մանկունյական ակումբում գոլ է խփել 392 օր անց։ Անգլիացի վինգերը «Սիթիում» նախորդ անգամ աչքի էր ընկել 2023 թ. դեկտեմբերի 16-ին, երբ գրավել էր «Քրիսթալ Փելասի» դարպասը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» պայքարը կշարունակի գավաթի 1/16 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Դիվին Մուբամա, Ժերեմի Դոկու, Մանչեսթեր-Սիթի, Նիկո Օ'Ռայլի, Պեպ Գվարդիոլա, Ջեյմս Մաքեյթի, Ջեք Գրիլիշ, Սոլֆորդ