Անգլիայի գավաթ. հայտնի դարձավ 1/4 եզրափակիչի առաջին մասնակիցը 🎥

Անգլիայի գավաթ. հայտնի դարձավ 1/4 եզրափակիչի առաջին մասնակիցը 🎥

27/02/2024 - 11:50

Անգլիայի գավաթի 2023/24 խաղարկությունում մեկնարկեց 1/8 եզրափակիչի փուլը, որի առաջին խաղում Չեմպիոնշիփը ներկայացնող «Քովենթրի Սիթին» ընդունեց 6-րդ դիվիզիոնում հանդես եկող «Մեյդսթոուն Յունայթեդին»։

Տանտերերը հանդիպման ողջ ընթացքում ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։

Մարկ Ռոբինսի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էլիս Սիմսը, իսկ Ֆաբիո Տավարեսն իր անվան դիմաց դուբլ գրանցեց։

Այպիսով, «Քովենթրին» 2009 թ. ի վեր առաջին անգամ հանդես կգա Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչում, իսկ «Մեյդսթոուն Յունայթեդն» ավարտեց մրցելույթները մրցաշարում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023