Անգլիայի գավաթ. Կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Քրիսթալ Փելասը» հյուրընկալվելիս մրցեց «Ֆուլհեմի» դեմ։
Հյուրերը շոկի ենթարկեցին մրցակցին ու հաղթեցին 3:0 հաշվով։
«Արծիվներից» մեկական գոլ խփեցին Էբերեչի Էզեն, Իսմայիլա Սարն ու Էդի Նկետիան։
Այսպիսով, Օլիվեր Գլասների գլխավորած թիմը մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է։ «Քրիսթալ Փելասը» վերջին 9 տարում երրորդ անգամ է խաղալու կիսաեզրափակիչում։ Ակումբը 2016 թ. հասել է մինչև եզրափակիչում, սակայն պարտվել «Մանւեսթեր Յունայթեդին»։
Քառորդ եզրափակիչում կկայանան նաև հետևյալ հանդիպումները.
«Բրայթոն» – «Նոթինգհեմ Ֆորեսթ»
«Պրեսթոն» – «Ասթոն Վիլա»
«Բորնմութ» – «Մանչեսթեր Սիթի»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից