Անգլիայի գավաթ.  կայացել է կիսաեզրափակիչի վիճակահանությունը

Անգլիայի գավաթ. կայացել է կիսաեզրափակիչի վիճակահանությունը

21/03/2022 - 11:42

Անցնող հանգտսյան օրերին կայացան Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Միդլսբրո» 0:2 «Չելսի»

«Քրիսթալ Փելաս» 4:0 «Էվերտոն»

«Սաութհեմպտոն» 1:4 «Մանչեսթեր Սիթի»

«Նոթինգհեմ Ֆորեսթ» 0:1 «Լիվերպուլ»

Կայացել է արդեն մրցաշարի կիսաեզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը.

«Չելսի» – «Քրիսթալ Փելաս»

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»

Նշենք, որ կիսաեզրափակիչի հանդիպումները կկայանան ապրիլի 16-17-ին` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

Եզրափակիչ խաղն էլ կկայանա մայիսի 14-ին` կրկին «Ուեմբլիում»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023