Անգլիական ֆուտբոլի երկու լեգենդ հավակնում են Չեմպիոնշիփի ակումբը գլխավորելուն

Անգլիական ֆուտբոլի երկու լեգենդ հավակնում են Չեմպիոնշիփի ակումբը գլխավորելուն

02/12/2020 - 14:24

Անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Դերբի Քաունթին» գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, այդ պաշտոնաին հավակնում են Անգլիայի հավաքականի երկու նախկին ֆուտբոլիստներ Ուեյն Ռունին և Ջոն Թերին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց Թերին է համարվում «Դերբիի» գլխավոր մարզիչ պաշտոնի ֆավորիտ։ Անգլիացի նախկին պաշտպանը ներկա պահին աշխատում է «Աստոն Վիլլայում»՝ որպես գլխավոր մարզիչ Դին Սմիթի օգնական։ Թերին նույնպես կողմ է ընդունել «Դերբիի» առաջարկը, քանի որ դա հիանալի տարբերակ է համարում մարզչական ինքնություն կարիերա սկսելու համար։

Ինչ վերաբերվում է Ռունիին, ապա անգլիացի հարձակվողը 2020 թվականի հունվարից հանդես է գալիս հենց «Դերբիի» կազմում։ Նա ներկա պահին խաղացող-մարզիչ է և ակումբի գլխավոր մարզիչ Ֆիլիպ Կոկուի հեռացումից հետո հենց 35-ամյա ֆուտբոլիստն է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար։

«Դերբին» ներկա պահին գտնվում է անցումային փուլում, քանի որ ԱՄԷ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ալ-Նահայան Խալեդ բին Զայեդի ալ-Նահայանին ցանկանում է ձեռք բերել ակումբը։ Նրա ներկայացուցիչներն այժմ ակտիվորեն գլխավոր մարզիչ են փնտրում ակումբի համար։

Հավելենք, որ 2018/19 մրցաշրջանում «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչը Ֆրենկ Լեմպարդն էր, ով ներկայումս մարզում է «Չելսին»։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023