Երկու գրանդ ակումբներ հետաքրքրված են Կոլո Մուանիի ծառայություններով
«Այնտրախտի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և գերմանական գրանդի՝ «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։
Sky Sport Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը նշում է, որ «արծիվները» չեն պատրաստվում ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել 24-ամյա հարձակվողին։
Ամռանը ֆրանկֆուրտյան ակումբը կարող է համաձայնել սկսել բանակցությունները, սակայն խաղացողի տրանսֆերի դիմաց կպահանջվի 90-100 միլիոն եվրո։
Ինքը՝ 24-ամյա ֆուտբոլիստը, կցանկանար «Այնտրախտից» տեղափոխվել «Բավարիա» կամ «Բորուսիա Դորտմունդ», իսկ այնուհետև տեղափոխվել անգլիական որևէ ակումբ։
Նշվում է, որ «Բավարիան» հետևում է ֆրանսիացու խաղին: Նրանով լրջորեն հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն, առայժմ Կոլո Մուանին ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանից հետո մնալ «Այնտրախտում», սակայն դա տեղի ունենալու համար «արծիվները» պետք է նվաճեն եվրագավաթային մրցաշարերի ուղեգիր։
հավելենք, որ Ռանդալ Կոլո Մուանին ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ է ազատ գործակալի կարգավիճակով «Նանտից» համալրել «Այնտրախտի» շարքերը, որի կազմում անցկացրել է 25 հանդիպում` դառնալով 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
24-ամյա հարձակվողը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցեց վերջերս կայացած աշխարհի առաջնությանը, որի շրջանակում մասնակցեց 3 հանդիպման` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռանդալ Կոլո-Մուանի, տրանսֆերներ