Անգլիական կրքեր «Էնֆիլդում». Լիվերպուլն ու Ման. Սիթին չպարզեցին հաղթողին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Հանդիպումն անցավ բավական համառ և լարված պայքարում, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
«Քաղաքաբնակների» կազմից հաշիվը 23-րդ րոպեին բացեց Ջոն Սթոունզը, իսկ մերսիսայդյան ակումբի պատասխան գոլը 50-րդ րոպեին խփեց Ալեքսիս Մաք Ալիսթերը` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։
Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» մնաց 64 միավորով և 28-րդ տուրի արդյունքերով նահանջեց 2-րդ հորիզոնական։ Մրցաշարային աղյուսակը գլխավորեց «Արսենալը», որը նույնպես ունի 64 միավոր։
«Սիթին», 63 միավորով, 3-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիս Մաքալիսթեր, ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Ջոն Սթոունզ