Անգլիական երկու գրանդ ակումբ աչք են դրել Հալանդի վրա
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, կարիերան շարունակի անգլիական Պրեմիեր լիգայում։
20-ամյա նորվեգացի հարձակվողի ծառայություննրեով հետաքրքրված են երկու մանկունյական ակումբները՝ «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
«Սիթիի» ղեկավարները Հալանդին դիտարկում են որպես Սերխիո Ագուերոյի փոխարինող, ով 2021-ի ամռանը կդառնա ազատ գործակալ, եթե նոր պայմանագիր չկնքի ակումբի հետ։
Ինչ վերաբերում է «կարմիր սատանաներին», ապա նրանք 20-ամյա ֆուտբոլիստին ցանկանում էին ձեռք բերել նույնիսկ այն ժամանակ, երբ նա դեռևս «Զալցբուրգի» ֆուտբոլիստ էր։ «Յունայթեդը» այժմ ավելի հետաքրքրված է Հալանդի թիմակից Ջեյդոն Սանչոյի ծառայություններով, սակայն նա նույնպես շարունում է մնալ ակումբի տրանսֆերային շորթ-լիսթում։ Հալանդի հետ ցանկանում է աշխատել «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը․ կողմերը միասին աշխատել են նորվեգական «Մոլդեում»։
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ