Անգլիական գրանդները հետաքրքրված են Ֆիորենտինայի աստղով

Անգլիական գրանդները հետաքրքրված են Ֆիորենտինայի աստղով

07/06/2020 - 11:54

«Ֆիորենտինայի» վինգեր Ֆեդերիկո Կիեզեան հայտնվել է անգլիական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 22-ամյա իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հաղորդվում է, որ «մանուշակները» պատրաստ են բաժանվել իրենց աստղի ծառայություններից, եթե արժանի առաջարկ ստանան խաղացողի տրանսֆերի հետ կապված։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողին ցանկանում են ձեռք բերել նաև «Յուվենտուսն» ու «Ինտերը»։

Նշենք, որ Ֆեդերիկո Կիեզան համարվում է «Ֆիորենտինայի» սան և նախկին հարձակվող Էնրիկո Կիեզայի որդին է։ Իտալացի հարձակվողի և ֆլորենցիական ակումբի միջև գործող պայամանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը։ Խաղացողը, ըստ Transfermarkt.com կայքի, գնահատվում է 48 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում տաղանդավոր ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023