Անգլիական գրանդը  ցանկանում է Ռամոսին տեսնել իր ակումբում արդեն ամռանը

Անգլիական գրանդը ցանկանում է Ռամոսին տեսնել իր ակումբում արդեն ամռանը

04/01/2021 - 21:48

Ինչպես փոխանցում է ESPN-ը, «Մանչեսթեր Սիթին» հետևում է «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի շուրջ զարգացող իրադարձություններին։ Նրանք ցանկանում են ֆուտբոլիստին տեսնել իրենց ակումբում արդեն ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։

Հայտնի է, որ քաղաքաբնակների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան համարվում է իսպանացու տաղանդի երկրպագու։ Ակումբում գիտակցում են, որ Ռամոսն արդեն երիտասարդ չէ (մարտ ամսին կդառնա 35 տարեկան), սակայն կարծում են, որ նա դեռ կարող է բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ։

«Ման Սիթիում» պատրաստ են բավարարել իսպանացու ֆինանսական պահանջները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջողության դեպքում Ռամոսը մանկունյական ակումբ կարող է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով և պատրաստ են նրան 2 տարվա պայմանագիր առաջարկել։

Ամեն դեպքում «Սիթին» դեռևս ոչ մի քայլ չի ձեռնարկել․ նրանք սպասում են, թե ինչ արդյունք կտան ֆուտբոլիստի և «Ռեալի» միջև բանակցությունները։

Հիշեցնենք, որ վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ «արքայական» ակումբն ու իսպանացի պաշտպանը պայմանագրի երկարաձգման հարցում դեռև չեն կարողանում համաձայնության հասնել, որն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։ Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության՝ Ռամոսը իր պայմանագրի ավարտից 6 ամիս առաջ (սույն թվականի հունվարի 1-ից սկսած) կարող է ցանկացած ակումբի հետ բանակցություններ վարել, պայամագիր համաձայնեցնել և ամռանը տեղափոխվել տվյալ ակումբ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023