Անգլիական գրանդը տրանսֆերային առաջարկ է պատրաստում Օսիմենի համար
«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, նիգերիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։
Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականները» տրանսֆերային առաջարկ են պատրաստում 24-ամյա ֆուտբոլիստի համար։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբի համասեփականատեր Թոդ Բոուլին պատրաստ է կրկնապատկել Օսիմենի աշխատավարձն` այն դարձնելով 9 մլն եվրո։
Հատկանշական է, որ «Նապոլիի» հարձակվողին իր շարքերում ցանկանում է տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ավելացնենք, որ նեապոլիտանական ակումբը նիգերիացի հարձակվողի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 120-130 մլն եվրո։
Հավելենք, որ Վիկտոր Օսիմենն Ա սերիայի ընթացիկ խաղարյությունում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 19 գոլի հեղինակ. նա առաջնության լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Թոդ Բոուլի, Մանչեսթեր-Յունայթեդ, Նապոլի, Չելսի, տրանսֆերներ