Անգլիական գրանդը պատրաստ է ռեկորդային գնով ձեռք բերել Վինիսիուսին
Անգլիական գրանդը պատրաստ է ռեկորդային գնով ձեռք բերել Վինիսիուսին
06/01/2026 - 12:05

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հաստատում է The Guardian-ը։

Բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։ Լոնդոնյան գրանդի ղեկավարները հիասթափված են ակումբի գրանցած արդյունքներից և ուզում են բարձրակարգ հարձակվող ձեռք բերել։

«Ազնվականները» մտադիր են 25-ամյա վինգերի տրանսֆերը գնելու համար վճարել Անգլիայի Պրեմիեր լիգայի համար ռեկորդային 160 միլիոն եվրո։

Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկ տրանսֆերն իրականացրել է «Լիվերպուլը»` 2025թ. սեպտեմբերին Ալեքսանդր Իսակի տեղափոխության համար «Նյուքասլին» վճարելով 145 միլիոն եվրո։

«Ռեալը» դեմ չէ դիտարկել նման առաջարկը։ Ֆուտբոլիստի ու ակումբի միջև բարդ հարաբերություններ են ձևավորվել։

Բացի դա, կողմերը 2027թ. հուլիսի 1-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման հարցում բանակցություններ չեն սկսել։

Վինիսիուսը «արքայական» ակումբում հանդես է գալիս 2018թ. հուլիսից` 347 խաղում գրանցելով 111 գոլ ու 91 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025