Անգլիական գրանդը պայմանագիր է համաձայնեցրել Դոնարումայի հետ

Անգլիական գրանդը պայմանագիր է համաձայնեցրել Դոնարումայի հետ

20/08/2025 - 09:53

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մոտ է կարիերան Անգլիայում շարունակելուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով ու նրա հետ մինչև 2030 թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել։

Մանկունիական գրանդը 26-ամյա դարպասապահի տեղափոխության համար այժմ բանակցում է ՊՍԺ-ի հետ։

Դոնարումայի տրանսֆերն էլ ավելի հավանական կդառնա, եթե «Սիթիից» հեռանա ակումբի հիմնական դարպասապահ Էդերսոնը։ Բրազիլացի դարպասապահին փորձում է ձեռք բերել «Գալաթասարայը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն այլևս հույսեր չի կապում Դոնարումայի հետ` հեռացնելով նրան ակումբի մարզումներից և հայտացուցակից։

Դոնարուման «Պարի Սեն-Ժերմեն» է տեղափոխվել 2021 թ. ամռանը, 161 խաղից 56-ում դարպասն անառիկ է պահել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023