Անգլիական գրանդը պայմանագիր է առաջարկել Ալեքսիս Մաք Ալիսթերին
«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը:
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբի ներկայացուցիչները ֆինանսական առաջարկ են կատարել 24-ամյա կիսապաշտպանին՝ ներկայացանելով նաև «Լիվերպուլի» մարզական ծրագիրը:
Այժմ կողմերը բանակցություններ են վարում, սակայն դեռևս համաձայնության չեն հասել:
Ռոմանոն հաստատում է` կասկածից վեր է, որ Մաք Ալիսթերը լքելու է «ճայերի» շարքերը՝ տեղափոխվելով այլ ակումբ:
Tyc Sports-ի լրագրող Սեսար Լուիս Մերլոն էլ հավելում է, որ «Լիվերպուլն» արգենտինացի ֆուտբոլիստին պայմանագիր է առաջարկել մինչև 2028 թ. հունիսի 30-ը:
Ավելացնենք, որ Ալեքսիս Մաք Ալիսթերը «Բրայթոնի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հունվարից՝ անցկացրած 105 խաղում դառնալով 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիս Մաքալիսթեր, Բրայթոն, Լիվերպուլ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո