Անգլիական գրանդը Մենդեշի հետ քննարկել է Ռոնալդուի հավանական տրանսֆերը
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, պորտուգալացի հարձակվողի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Չելսին»։
Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականների» նոր սեփականատեր Թոդ Բոուելին անցնող շաբաթվա ընթացքում հանդիպել է 37-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։
Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են Ռոնալդուի` հավանական տեղափոխությունը «Չելսի»։
Նշենք` կան խոսակցություններ, որ Ռոնալդուն մտադիր է հեռանալ մանկունյական ակումբից, քանի որ ցանակնում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում։
Բացի այդ, նա դժգոհ է «կարմիր սատանաների» ամբիցիաներից ու ղեկավարության վարած քաղաքականությունից։
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը 2021 թ. ամռանը 12 տարվա դադարից հետո վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում 2021/22 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 38 խաղում դարձավ 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թոդ Բոուլ, Ժորժե Մենդեշ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Չելսի, տրանսֆերներ