Անգլիական գրանդը հետաքրքրված է Հոյլունդի ծառայություններով
«Ատալանտայի» և Դանիայի հավաքականի հարձակվող Ռասմուս Հոյլունդը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, 20-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Աղբյուրի փոխանցմամբ` «կարմիր սատանաները» Հոյլունդին ձեռք բերելու հարցում կներդնեն բոլոր ուժերը, եթե ձախողեն Հարի Քեյնի («Տոտենհեմ») գործարքը։
Բացի Հոյլունդից, «Յունայթեդը» դիտարկում է նաև «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի թեկնածությունը։
Նշենք, որ Ռասմուս Հոյլունդն ընթացիկ մրցաշրջանից առաջ է համալրել «Ատալանտայի» շարքերը, որի կազմում անցկացրել է 25 հանդիպում` դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հոյլունդը վերջերս փայլեց Եվրո-2024-ի որակավորման փուլում, որի շրջանակում Դանիայի հավաքականի կազմում անցկացրած 2 խաղում խփեց 5 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Դանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռասմուս Հոյլունդ, տրանսֆերներ