Անգլիական գրանդը հետաքրքրված է Բենզեմայի ծառայություններով
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմայի ապագան անորոշ է։
Ֆրանսիացի հարձակվողը ոչ մի կերպ չի հարմարվում Սաուդյան Արաբիայում բնակվելուն և պատրաստ է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ի լրագրող Էդ Արոնսը, ստեղծված իրավիճակում 36-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։
Բացի «ազնվականներից», Բենզեմայի ծառայություններով հետաքրքրված է նաև նրա հարազատ ակումբը` «Լիոնը»։
Հաղորդվում է, որ «Ալ Իթիհադից» հեռանալու դեպքում ֆրանսիացի ֆուտբոլիստը ստիպված է լինելու էականորեն նվազեցնել աշխատավարձը։
Հատկանշական է, որ Բենզեման Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի կազմում վաստակում է տարեկան 200 մլն եվրո աշխատավարձ։
Նշվում է, որ Բենզեմայի` «Ալ Իթիհադից» այլ ակումբ տեղափոխությունը մեծապես կախված է գործարքի ֆինանսական համակարգից, որը պետք է բավարարի ակումբին։
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման 2023 թ. հուլիսին է ազատ գործակալի կարգավիճակում համալրել «Ալ Իթիհադի» շարքերը, որի կազմում անցկացրել է 20 հանդիպում` դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Իթիհադ, Լիոն, Կարիմ-Բենզեմա, Չելսի, տրանսֆերներ