Անգլիական գրանդը կրկին պատրաստ է ձետք բերել Օսիմենին

Անգլիական գրանդը կրկին պատրաստ է ձետք բերել Օսիմենին

14/08/2024 - 18:16

Իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարող է կարիերան շարունակել «Չելսիում»։

Լրագրող Ջիանլուկա Դի Մարցիոյի կայքը գրում է, որ անգլիական գրանդը կրկին հետաքրքրված է նիգերիացի ֆուտբոլիստի ծառայություններով ու պատրաստ է ձեռք բերել նրան։

25-ամյա ֆուտբոլիստն արդեն պաշտոնապես դիմել է «աձուրիներին»` պահանջելով վաճառել իր տրանսֆերը։ Այդ մասին հայտնել է նեապոլյան ակումբի սպորտային տնօրեն Ջովանի Մանան.

«Նա խնդրել է վաճառել իր տրանսֆերը։ Մենք հանգիստ ենք, քանի որ ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք ի զորու ենք փոխարինել նրան։

Չնայած դրանք` «Նապոլին» չի ցանկանում խախտել թիմի ամբողջականությունը և Օսիմենին ցանկանում ենք պահել ակումբում։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա առաջիկա օրերին»,- մեջբերում է GIFN-ը։

Օսիմենն օգոստոսի 10-ին բաց է թողել «Նապոլիի»` Իտալիայի գավաթի 1/32 եզրափակիչի «Մոդենայի» դեմ հանդիպումը (0:0, 11-մետրանոցներ` 4:3)։ Նա մարզվում է թիմից առանձին` այլ ժամի։

Ավելի վաղ Corriere dello Sport-ը հայտնել է, որ իտալական գրանդն Օսիմենի տրանսֆերի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 100 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Վիկտոր Օսիմենը «Նապոլի» է տեղափոխվել 2020 թ. սեպտեմբերին` 133 խաղում դառնալով 76 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023