Անգլիական գրանդը կրկին հետաքրքրված է Մաթիաս դե Լիխտի ծառայություններով
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին դիտարկում է Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մաթիաս դե Լիխտին ձեռք բերելու տարբերակը։
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ամռանը մտադիր է ձեռք բերել կենտրոնական պաշտպան և բացի Դե Լիխտից՝ short list-ում ընդգրվել է նաև «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին։
Եթե «Յուվենտուսը» պատրաստ լինի հոլանդացի պաշտպանի վերաբերյալ առաջարկնել լսել, ապա «Յունայթեդը» պատրաստ է ձեռք բերել նրան։
Հիշեցնենք, որ 2019 թվականի ամռանը մանկունյական ակումբը ցանկանում էր ձեռք բերել պաշտպանին, սակայն արդյունքում դուրս եկավ նրա համար մղվող պայքարից։ Նշվում է, որ անգլիական ակումբը հրաժարվեց ձեռք բերել խաղացողին, քանի որ, ըստ անգլիական մամուլի, խաղացողն ունի չաղանալու հակում։
# Մաթիաս դե Լիխտ, Մանչեսթեր-Յունայթեդ, Յուվենտուս, տրանսֆերներ