Անգլիական ակումբներից մեկը Լիվերպուլից շուտ ձևակերպել է չեմպիոնի տիտղոսը
Անգլիական 10-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ջերսի Բուլս» ակումբը հաղթել է մրցաշրջանի բոլոր 27 հանդիպումները՝ չեմպիոնական տիտղոսը ձևակերպելով «Լիվերպուլից» շուտ։
«Ջերսի Բուլսի» գրանցած 27 անընդմեջ հաղթանակը բացարձակ ռեկորդ է։ Այս ակումբը պատմության մեջ առաջին անգամ ձեռք է բերել 9-րդ դիվիզիոնի ուղեգիր։
«Ջերսի Բուլսը» ներկայացնում է Նորմանդյան Կղզիենրը, որը չի համարվում Բրիտանական տարածք, սակայն չի էլ համարվում օտարերկյա պետություն։ Երկար ժամանակ կղզիաբնակ ակումբներին չէր թույլատրվում մասնակցել անգլիական ֆուտբոլային մրցաշարերին։
Նշենք, որ «Լիվերպուլին» անգլիական Պրեմիեր լիգայի չեմպիոնությունն ամրագրելու համար անհրաժեշտ է հաղթել ևս երկու խաղ։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Ջերսի Բուլս