Անգլիական ակումբը 65 տարի անց Չեմպիոնշիփի ուղեգիր է նվաճել 🎥
Անգլիայի երրորդ դիվիզիոնի` Առաջին լիգայի 42-րդ տուրում «Լինքոլն Սիթին» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Ռեդինգին»։
Մայքլ Սկուբալայի գլխավորած թիմից աչքի ընկան Ռայան Ուանը և Ջեք Մոյլանը։ Վերջինը հյուրերի հաղթական գոլը խփեց 90+6-րդ րոպեին։
«Ռեդինգից» 90+2-ին մրցակցի դարպասը գրավել Լյուիս Ուինգը։
«Լինքոլնը» միավորների քանակը հասցրել է 90-ի և առաջին տեղում է։ Ակումբը 65 տարի անց նվաճել է Չեմպիոնշիփի ուղեգիր։ «Փոքրիկ սատանաները» նախորդ անգամ երկրորդ դիվիզիոնում խաղացել է 1960/61 մրցաշրջանում։
«Լինքոլնը» դեռ 2016/17 մրցաշրջանում հանդես էր գալիս երկրի 5-րդ դիվիզիոնում` Ազգային լիգայում։ Ակումբը երբեք չի նվաճել Անգլիայի բարձրագույն առաջնության` Պրեմիեր լիգայի ուղեգիր։
«Ռեդինգը» 62 միավորով 8-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Առաջին Լիգա, Լինքոլն, Մայքլ Սկաբուլա, Չեմպիոնշիփ, Ռեդինգ