Անգլիական ակումբը մտադիր է անվճար ձեռք բերել Ինսինյեին
«Նապոլի» ավագ և առաջատար Լորենցո Ինսինյեի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։
Բանն այն է, որ 30-ամյա ֆուտբոլիստի ու «Նապոլիի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ը, իսկ կողմերի միջև այն երկարաձգելու շուրջ բանակցությունները չեն տալիս որևէ արդյունք։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, ստեղծաված իրավիճակին լրջորեն հետևում է «Նյուքասլը»։
«Կաչաղակները» մտադիր են 2022 թ. ամռանն անվճար ձեռք բերել իտալացի վինգերին և այժմ առաջրկ են պատրաստում նրա համար։
Հիշեցնենք, որ Լորենցո Ինսինյեն «Նապոլիի» սան է, որի կազմում անցկացրել է 411 հանդիպում` դառնալով 114 գոլի և 89 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լորենցո Ինսինե, Նապոլի, Նիկոլո Սկիրա, Նյուքասլ, տրանսֆերներ