Անգլիական ակումբը հետաքրքրված է Բալոտելիի ծառայություններով
Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին, հնարավոր է, վերադառնա անգլիական ֆուտբոլ։
Ինչպես տեղեկացնոմ է Sky Sports-ը, 30-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Չեմպիոնշիփը ներկայացնող «Բարնսլին»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարներն արդեն կապ են հաստատել Բալոտելիի ներկայացուցիչների հետ, սակայն բանակցությունները դեռևս վերջնական փուլ չեն մտել։
Մարիո Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Բրեշիան», որտեղից նա հեռացել է 2020 թվականի հուլիսին, ինչից հետո գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։
Իտալացի հարձակվողը Անգլիայում հանդես գալու փորձ ունի, քանի որ 2010-13 թվականներին խաղացել է «Մանչեսթեր Սիթիի», իսկ 2014-15 թթ․՝ «Լիվերպուլի» կազմում։
# Բարնսլի, Մարիո-Բալոտելի, Չեմպիոնշիփ, տրանսֆերներ