Անգլիական ակումբը բանակցում է Սպերցյանի հետ
Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմփթոնը» բանակցում է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, հաղորդում է Metaratings-ը։
«Սրբերը» Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի կետերն են քննարկում։
25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Վիլ Սթիլը, որը դեռ 2024 թ. ամռանն է ցանկացել ձեռք բերել նրան։ Բելգիացի մասնագետն այդ ժամանակ մարզում էր ֆրանսիական «Լանսը»։
Կողմերի բանակցություններն արդեն վերջին փուլում են, բակց Սպերցյանն ապագայի հարցում վերջնական որոշում չի կայացրել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Չեմպիոնշիփ, Սաութհեմփթոն, Վիլիամ Սթիլ, տրանսֆերներ