«Անակնկա՜լ, սրիկաներ». Լեգիայի երկրպագուները շոկի են ենթարկել ՈՒԵՖԱ-ին 🎥📸
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Լեգիա Վարշավան» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց նորվեգական «Մոլդեին»։
Հանդիպումից առաջ «Լեգիայի» երկպագուների մուտքն ՈՒԵՖԱ-ի կողմից արգելված է եղել Վարշավայի «Վոյսկա Պոլսկովո» մարզադաշտի տրիբունաներից մեկում։
Խաղից առաջ երկպագուներն այդ տրիբունայում պաստառ են կախել` «Այս անգամ դուք հաղթեցիք» գրությամբ։
Այդուհանդերձ, երբ ֆուտբոլիստները դուրս եկ եկել խաղադաշտ, լեհական ակումբի երկրպագուները շոկի են ենթարկել ՈՒԵՖԱ-ին` բացելով մեկ այլ պաստառ «Անակնկա՜լ, սրիկաներ» գրությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
