Այս տարի Լյորիսն այլևս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ
Լոնդոնի «Տոտենհեմը» դարպասապահ Ուգո Լյորիսի վնասվածքի վերաբերյալ պաշտանական հայտարարություն է տարածել։ Ֆրանսիացի դարպասապահը 2019 թվականին այլևս խաղադաշտ դուրս չի գա։
«Այսօր առավոտյան Ուգոն հետազոտվել է «Բրայթոնի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո։ Նրա մոտ կոտրված չի հայտնաբերվել, սակայն առկա է կապանների վնասվածք, ինչի պատճառով Լյորիսը 2019-ին այլևս չի կարողանա խաղալ»,- նշված է լոնդոնցիների պաշտոնական հայտարարության մեջ։
# Ուգո Լյորիս, Տոտենհեմ