«Այսօր պիցայի վրա կետչուպը շատ է». «Ֆլումինենսեն» ծաղրել է «Ինտերին» 📸
«Ֆլումինենսեն» աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում «Ինտերին» հաղթելուց (2:0) հետ X-ի իր միկրոբլոգում ծաղրել է միլանյամ գրանդին ու գրել.
«Այսօր պիցայի վրա կետչուպը շատ էր»։
Հայտնի է, որ իտալացիները պիցան նախընտրում են ուտել առանց կետչուպի։
Բրազիլական ակումբը մրցաշարի քառորդ եզրափակիչում կմրցի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱԱ, Աշխարհի ակումբային առաջնություն, Ինտեր, ՖլումինենսեÉ MUITO KETCHUP NA PIZZA HOJE
— Fluminense F.C. (@FluminenseFC) June 30, 2025