Այսօր կմեկնարկի Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունը 📸
Այսօր` դեկտեմբերի 18-ին, կմեկնարկի Իտալիայի Սուպերգավաթի 38-րդ խաղարկությունը։
Մրցաշարին կմասնակցի չորս ակումբ` Իտալիայի չեմպիոն «Նապոլին», փոխչեմպիոն «Ինտերը», գավաթակիր «Բոլոնիան» ու գավաթի եզրափակիչի մասնակից «Միլանը»։
Կկայանան հետևյալ հանդիպումները.
- «Նապոլի» – «Միլան»` 18.12, 23:00
- «Բոլոնիա» – «Ինտեր»` 19.12, 23:00
Եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 22-ին։ Բոլոր հանդիպումները տեղի կունենան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի «Քինգ Սաուդ Յունիվերսիթի» ստադիոնում։
Իտալիայի գործող Սուպերգավաթակիրը «Միլանն» է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml