Այսօր կմեկնարկի Աշխարհի ակումբային առաջնությունը
Այսօր` փետրվարի 3-ին` Արաբական Միացյալ Էմերիություններում կմեկարկի Աշխարհի ակումբային առաջնությունը։
Մրցաշարին, ինչպես միշտ, մասնակցելու են բոլոր աշխարահամասերի, ինչպես նաև ընդունող երկրի` ԱՄԷ-ի գործող չեմպիոնը։
Հատկանշական է, որ, ամենայն հավանականությամբ, մրցաշարն այս ձևաչափով անցկացվելու է վերջին անգամ։
Սպասվում է, որ մրցաշարի հաջորդ խաղարկությանը կմասնակցեն 24 ակումբներ, որը կանցկացվի յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ։
Այդ կերպ ՖԻՖԱ-ն մտադիր է լիարժեք փոխարինել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, որը հավաքականների մակարդակով նույնպես անցկացվում էր 4 տարին մեկ անգամ։
Աշխարհի ակումբային առաջնությանն այս անգամ մասնակցելու են հետևյալ ակումբները.
- «Չելսի» (Եվրոպա, Անգլիա)
- «Պալմեյրաս» (Հարավային Ամերիկա, Բրազիլիա)
- «Մոնտերեյ» (Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա, Մեքսիկա)
- «Ալ Հիլալ» (Ասիա, Սաուդյան Արաբիա)
- «Ալ Ահլի» (Աֆրիկա, Եգիպտոս)
- «Փիրե» (Օվկիանիա, Թաիթի)
- «Ալ Ջազիրա» (ԱՄԷ)
Նշենք, որ մրցաշարի բացման խաղում «Ալ Ջազիրան» կմրցի «Փիրեի» դեմ, որի հաղթողը 1/4 եզրափակիչում կհանդիպի «Ալ Հիլալին»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:30-ին։
Հավելենք, որ «Չելսին» պայքարը կսկսի կիսաեզրափակիչից, որի շրջանակում մրցելու է «Ալ Հիլալ» – «Ալ Ջազիրա»/«Փիրե» դիմակայության հաղթողի դեմ։
«Պալմեյրասը» նույնպես պայքարն սկսելու է կիսաեզրափակիչից և կմրցի «Մոնտերեյ» – «Ալ Ահլի» զույգի հաղթողի դեմ։
Մրցաշարը կանցկացվի փետրվարի 3-12-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Ահլի, Ալ Հիլալ, Ալ Ջազիրա, Աշխարհի ակումբային առաջնություն, Մոնտերեյ, Չելսի, Պալմեյրաս, Փիրե