Այսօր կկայանա Սլովենիա – Հայաստան հանդիպումը
Այսօր` հունիսի 4-ին, Հայաստանի հավաքականը Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի հետ։
Ալեքսանդր Պետրակովի թիմը մրցավայր է մեկնել հետևյալ ֆուտբոլիստներով.
Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Ստանիսլավ Բուչնև («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա)։
Պաշտպաններ – Վարազդատ Հարոյան («Ցինդաո Վեսթ Քոսթ», Չինաստան), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա», Ռուսաստան), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկորսն էլ` «Արարատ-Արմենիա»), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար», Ռուսաստան), Անդրանիկ Հակոբյան («Վալենսիա Մ19», Իսպանիա), Դավիդ Դավիդյան («Փյունիկ»), Էրիկ Սիմոնյան («Ուրարտու»), Սերգեյ Մուրադյան («Նոա»)։
Կիսապաշտպաններ – Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Տիգրան Ավանեսյան («Բալթիկա», Ռուսաստան), Էդգար Սևիկյան («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Վահան Բիչախչյան («Պոգոն Շեցին», Լեհաստան), Արտակ Դաշյան, Գոռ Մանվելյան (երկուսն էլ` «Նոա»), Հովհաննես Հարությունյան, Սոլոմոն Ուդո (երկուսն էլ` «Փյունիկ»), Գևորգ Տարախչյան («Ուրարտու»), Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերոբյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենաիա)։
Հարձակվող – Արթուր Միրանյան («Նոա»)։
Հայաստանն ու Սլովենիան երբեք չեն հանդիպել միմյանց։ Սլովենիան դառնալու է Հայաստանի հավաքականի պատմության 68-րդ մրցակիցը։
Հավելենք, որ հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պետրակով, ընկերական-հանդիպումներ, Հայաստանի-հավաքական, Սլովենիայի հավաքական