Այսօր կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը

Այսօր կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը

14/08/2024 - 11:08

Այսօր` օգոստոսի 14-ին, կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը։ Միմյանց դեմ մրցելու են Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունների հաղթողները` Մադրիդի «Ռեալը» և «Ատալանտան»։

Հանդիպումը սպասարկելու է հետևյալ մրցավարական անձնակազմը.

Գլխավոր մրցավար – Սանդրո Շերեր (Շվեյցարիա)

Եզրային մրցավարներ – Շտեֆան դե Ալմեյդա, Յոնաս Էրնի (երկորսն էլ` Շվեյցարիա)

Չորրորդ մրցավար – Նիկոլայ Բալակին (Ուկրաինա)

VAR համակարգի պատասխանատուներ – Բաստիան Դանկերտ, Քրիստիան Դինգերտ (երկուսն էլ` Գերմանիա), Ֆեդայի Սան (Շվեյցարիա)

Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի տիտղոսը վերջին անգամ Եվրոպա լիգայի գործող հաղթողը նվաճել է Մադրիդի «Ատլետիկոն», երբ 2018 թ. 4:2 հաշվով հաղթեց «Ռեալին»։

«Ռեալ Մադրիդ» – «Ատալանտա» հանդիպումը կայանալու է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023