Այսօր կկայանա Հայաստան – Վրաստան դիմակայության առաջին հանդիպումը 📸
Այսօր` մարտի 20-ին` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կկանանա Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի Հայաստան – Վրաստան դիմակայության առաջին հանդիպումը։
Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 21:00-ին և կլինի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Հանդիպումը կսպասարկեն ռումինացի ու իտալացի մրցավարները.
Գլխավոր մրցավար – Ռադու Պետրեսկու (Ռումինիա),
Եզրային մրցավարներ – Ռադու Գինգուլյակ, Միրչա Գրիգորիու (երկուսն էլ` Ռումինիա),
Չորրորդ մրցավար – Անդրեյ Կիվուլետե (Ռումինիա),
VAR համակարգի պատասխանատուներ – Ալեանդրո Դի Պաոլո, Ֆեդերիկո լա Պենա (երկուսն էլ` Իտալիա)։
Հայաստանի հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Վան»), Հենրի Ավագյան («Արարատ-Արմենիա»)։
Պաշտպաններ – Վարազդատ Հարոյան
(«Փյունիկ»), Հովհաննես Համբարձումյան («Նոա»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա» Ռուսաստան), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Պետիկ Մանուկյան (ԲԿՄԱ Երևան)։
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ – Տիգրան Բարսեղյան («Սլովան Բրատիսլավա», Սլովակիա), Վահան Բիչախչյան («Լեգիա Վարշավա», Լեհաստան), Էդգար Սևիկյան («Լոկոմոտիվ Մոսկվա», Ռուսաստան), Արթուր Սերոբյան («Շերիֆ», Մոլդովա),
Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Արթուր Միրանյան («Ունիվերսիտատեա Կլուժ» Ռումինիա),
Նարեկ Գրիգորյան («Ֆորուլ», Ռումինիա),
Հրանտ-Լեոն Ռանոս («Կայզերսլաութերն», Գերմանիա), Գոռ Մանվելյան («Նոա»), Արտակ Դաշյան («Նոա»), Սոլոմոն Ուդո («Փյունիկ»), Նիկոլաս Կալուկյան («Ուրարտու»), Արայիկ Էլոյան (ԲԿՄԱ Երևան)։
Հայաստանի հավաքականը լուրջ կորուստներով է մոտեցել հանդիպմանը։ Տարբեր վնասվածքների պատճառով բացակայում են «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը, շվեդական «Բրոմապոյկարնայի» պաշտպան Անդրե Չալըշըրը, արգենտինական «Խիմնասիայի» վինգեր Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն էլ ընտանեկան խնդիրների պատճառով է բաց թողնելու հանդիպումը։
Հայտացուցակի հրապարակումից հետո հայտնի դարձավ նաև, որ գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանն այլևս չի ցանկանում հանդես գալ Հայաստանի հավաքականում։
Հայաստանի հավաքականը Վրաստանի թիմի դեմ հանդիպումը կանցկացնի նոր մարզաշապիկով, որը Սևանա լճի երանգներով է։

Վրաստանի հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ – Գիորգի Մամարդաշվիլի («Վալենսիա», Իսպանիա), Գիորգի Լորիս («Օմոնիա Արադիոպու», Կիպրոս), Լուկա Գուգեշաշվիլի («Պանսերայկոս», Հունաստան)։
Պաշտպաններ – Գուրամ Կաշիա («Սլովան», Սլովակիա), Օթար Կակաբաձե («Կռակովիա», Լեհաստան), Լաշա Դվալի (ԱՊՕԵԼ, Կիպրոս), Լոկա Լոչոշվիլի («Սալերնիտանա», Իտալիա), Գիորգի Գոչոլեիշվիշի («Կոպենհագեն», Դանիա), Սաբա Գոգլիչիձե («Էմպոլի», Իտալիա), Իռակլի Ազարով («Շախտյոր Դոնեցկ», Ուկրաինա), Լուկա Լացաբիձե («Չեռմոմորեց», Ուկրաինա)։
Կիսապաշտպաններ – Օթար Կիտեիշվիլի («Շտուրմ», Ավստրիա), Գիորգի Կոչորաշվիլի («Լևանտե», Իսպանիա), Նիկա Կվեկվեսկիրի («Նիերհազա», Հունգարիա), Անզոր Մեկվաբիշվիլի («Ունիվերսիտատեա Կռայովա», Ռումինիա), Լևան Շենգելիա (ՕՖԻ, Հունաստան), Գիորգի Ցիտաիշվիլի («Գրանադա», Իսպանիա), Գիորգի Չակվետաձե («Վոթֆորդ», Անգլիա), Շոթա Նոնիկաշվիլի («Չերկասի», Ուկրաինա), Գիորգի Զարիա («Կայրաթ», Ղազախստան), Զուրիկո Դավիթաշվիլի («Սենթ Էթիեն», Ֆրանսիս)։
Հարձակվողներ – Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ, Ֆրանսիա), Բուդու Զիվզիվաձե («Հայդենյայմ», Գերմանիա), Ժորժ Միկաուտաձե («Լիոն», Ֆրանսիա), Գիորգի Գուլաիշվիլի («Սարաևո», Բոսնիա և Հերցեգովինա)։
Վրացիներից որակազրկման պատճառով դիմակայության Երևանում կայանալիք հանդիպումը բաց են թողնելու Խվիչա Կվարացխելիան և Գուրամ Կաշիան։
Նշենք, որ Երևանում կայանալիք խաղում լեփ-լեցուն տրինունաներ են լինելու. հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
