Այսօր կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճականությունը
Այսօր` հունիսի 14-ին` Նիոնում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կկայանա Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման փուլի վիճակահանությունը։
Նշենք, որ մրցաշարի այդ փուլից պայքարը կսկսեն նաև «Ալաշկերտն» ու «Արարատը»։
«Ալաշկերտի» հավանական մրցակիցներն են «Ինտեր Տուրկուն» (Ֆինալդնաի), «Պանևեժիսը» (Լիտվա), «Պայդեն» (Էստոնիա), «Ակադեմիա Պանդևը» (Հյուսիսային Մակեդոնիա) և «Համրուն Սպարտանսը» (Մալթա»)
Ինչ վերաբերում է «Արարատին», ապա երևանյան ակումբին կարող են բաժին հասնել հետևյալ մրցակիցները.
«Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա)
«Դինամո Մինսկ» (Բելառուս)
«Պարտիզան Տիրանա» (Ալբանիա)
«Տրե Պենե» (Սան Մարինո)
«Պետրոկուբ» (Մոլդովա)
Հավելենք, որ վիճակահանության մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 16-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2022/23 մրցաշրջան, Ալաշկերտ, Ակադեմիա Պանդև, Արարատ, Դինամո Մինսկ, Ինտեր Տուրկու, Կոնֆերենցիաների լիգա, Համրուն Սպարտանս, հայկական-ֆուտբոլ, Շկենդիա, Պայդե, Պանևեժիս, Պարտիզան Տիրանա, Պետրոկուբ, Տրե Պենե