Այսօր կկայանա ԱԱ-2022-ի եվրոպական գոտու որակավորման փուլի  վիճակահանությունը

Այսօր կկայանա ԱԱ-2022-ի եվրոպական գոտու որակավորման փուլի վիճակահանությունը

07/12/2020 - 12:27

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում՝ Երևանի ժամանակով 21։00-ին մեկնարկի 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի վիճակահանությունը։

Որակավորման փուլին մասնակցելու են 55 հավաքականներ, որոնք բաժանվելու են 10-ական խմբի, որոնցից 5-ը բաղկացած են լինելու 6 հավաքականներից, իսկ 5-ը՝ 5 հավաքականներից։ Հավաքականներն իրենց մրցակցիներին պարզելու համար Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության արդյունքների հիման վրա բաժանվել են զամբյուղների, որոնք ունեն հետևյալ տեսքը․

Առաջին զամբյուղ – Բելգիա, Ֆրանսիա, Անգլիա, Պորտուգալիա, Իսպանիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Խորվաթիա, Գերմանիա, Դանիա

Երկրորդ զամբյուղ – Շվեյցարիա, Ուելս, Լեհաստան, Շվեդիա, Ավստրիա, Ուկրաինա, Սերբիա, Թուրքիա, Սլովակիա, Ռումինիա

Երրորդ զամբյուղ – Ռուսաստան, Հունգարիա, Իռլանդիա, Չեխիա, Նորվեգիա, Հյուսիսային Իռլանդիա, Իսլանդիա, Շոտլանդիա, Հունաստան, Ֆինլանդիա

Չորրորդ զամբյուղ – Բոսնիա և Հերցեգովինա, Սլովենիա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Ալբանիա, Բուլղարիա, Իսրաել, Բելառուս, Վրաստան, Լյուքսեմբուրգ

Հինգերորդ զամբյուղ – Հայաստան, Կիպրոս, Ֆարերյան կղզիներ, Ադրբեջան, Էստոնիա, Ղազախստան, Կոսովո, Լիտվիա, Լատվիա, Անդորրա

Վեցերորդ զամբյուղ –  Մալթա, Մոլդովա, Լիխտենշտեյն, Սան Մարինո, Ջիբրալթար

Որակավորման այս փուլը մեկանրկելու է 2021 թվականի մարտին և ավարտվելու նույն թվականի նոյեմբերին։ ՈՒԵՖԱ-ի գոտուց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր են նվաճելու 13 հավաքականներ։ Խմբում հաղթած հավաքականները միանգամից որակավորվելու են աշխարհի առաջնության խմբային փուլ, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած 10 հավաքականներ դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ, որոնց կմիանան նաև Ազգերի լիգայի շրջանակում իրենց խմբերում հաղթած այն երկու հավաքականները, որոնք որակավորման փուլի արդյունքում չեն կարողացեն նվաճել խմբային փուլի ուղեգիր։ Այդ երկու հավաքակններն էլ կորոշվեն ըստ վարկանիշի, իսկ 12 հավաքականներ կբաժանվեն երեք խմբի ու կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերի միջոցով կխաղարկեն մնացած երեք ուղեգրերը:

Ինչպես գիտեք, Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը նույնպես հաղթեց իր ենթախմբում, սակայն աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլին կմասնակցի միայն այն դեպքում, եթե Ֆրանսիայի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ուելսի, Ավստրիայի, Չեխիայի Հունգարիայի, Սլովենիայի և Մոնտենեգրոյի, ինչպես նաև Ալբանիայի հավաքականները հիմնական որակավորման փուլի արդյունքում նվաճեն աշխարհի առաջնության խմբային փուլ։ Միայն այս դեպքում, քանի որ մեր հավաքականը իրենց խմբերում հաղթած 14 հավաքականներից վարկանիշով 12-րդն է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023