Այսօր կկայանան Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչների վիճակահանությունը

Այսօր կկայանան Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչների վիճակահանությունը

24/02/2023 - 14:40

Փետրվարի 16-ին և 23-ին կայացան Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի, այսպես կոչված, անցումային հանդիպումները։

Անցումային հանդիպումներին մասնակցում էին Չեմպիոնների լիգայի խմբային փուլից դուրս մնացած և Եվրոպա լիգայի խմբերում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբները։

Հանդիպումների շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Մանչեսթեր Յունայթեդ» 4:3 (2:2, 2:1) «Բարսելոնա»

«Յուվենտուս» 4:1 (1:1, 3:0) «Նանտ»

«Սպորտինգ» 5:1 (1:1, 4:0) «Միդտյուլան»

«Շախտյոր» 3:3 (2:1, 1:2, 11 մ – 5:4) «Ռեն»

«Ունիոն Բեռլին» 3:1 (0:0, 3:1) «Այաքս»

«Բայեր» 5:5 (2:3, 3:2, 11 մ – 5:3) «Մոնակո»

«Սևիլիա» 3:2 (3:0, 0:2) ՊՍՎ

«Ռոմա» 2:1 (0:1, 2:0) «Զալցբուրգ»

Այսպիսով, 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսը», «Սպորտինգը», «Շախտյորը», «Ունիոն Բեռլինը», «Բայերը», «Սևիլիան» և «Ռոման», որոնց կմիանան Եվրոպա լիգայի խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած 8 ակումբները` «Արսենալը», «Ֆեներբախչեն», «Բետիսը», «Ռեալ Սոսիեդադը», «Ունիոն Սենթ Ժիլուան», «Ֆեյենորդը», «Ֆրայբուրգը», «Ֆերենցվարոշը»։

Մրցաշարի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա այսօր` փետրվարի 24-ին` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած։

Փետրվարի 16-ին և 23-ին կայացան նաև Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի հանդիպումները. գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Գենտ» 1:1 (0:1, 1:0, 11 մ – 5:3) «Քարաբախ»

«Բազել» 2:1 (0:1, 2:0) «Տրաբզոնսպոր»

«Լացիո» 1:0 (1:0, 0:0) «Կլուժ»

«Լեխ» 1:0 (0:0, 1:0) «Բուդե Գլիմտ»

«Ֆիորենտինա» 7:2 (4:0, 3:2) «Բրագա»

«Շերիֆ» 3:2 (0:1, 3:1) «Պարտիզան Բելգրադ»

«Անդերլեխտ» 2:2 (0:1, 2:1, 11 մ – 3:0) «Լյուդոգորեց»

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Գենտը», «Բազելը», «Լացիոն», «Լեխը», «Ֆիորենտինան», «Շերիֆը» և «Անդերլեխտը», որոնց կմիանան խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած 8 ակումբները` «Իստանբուլ Բաշակշեհիրը», «Վիլյառեալը», «Վեսթ Հեմը», «Նիսը», «Յուրգորդենը», «ԱԶ Ալկմարը», «Սիվասպորը», «Սլովան Բրատիսլավան»։

Մրցաշարի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը նույնպես կկայանա այսօր` 16:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023