«Այստեղ դուք կարող եք քնել անվտանգ». Հայ երկրպագուների ակնարկը հունգարացիներին 📸
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվել է Հունգարիայի թիմին։
Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հանդիպմանը ներկա գտնված հայ երկրպագուները պաստառ են պարզել, որի վրա գրված է եղել.
«Բարի գալուստ Հայատսան։ Այստեղ դուք կարող եք քնել անվտանգ»։
2004թ. փետրվարին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։
Երկար դատավարությունից հետո Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը նրան արտահանձնեց Ադրբեջանին` պատիժը հայրենիքում կրելու համար։
Այդուհանդերձ, նույն օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Սաֆարոն ազատ արձակվեց։ Նրան շնորհվեց ազգային հերոսի և մայորի կոչում, նվիրեիցն բնակարան և վճարեցին 8 տարվա ամբողջ աշխատավարձը, երբ նա եղել էր բանտում։
Սաֆարովն ու Մարգարյանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
