Այն ամենն, ինչ պետք է իմանալ Եվրո-2020-ի անցումային խաղերի վիճակահանության մասին

Այն ամենն, ինչ պետք է իմանալ Եվրո-2020-ի անցումային խաղերի վիճակահանության մասին

22/11/2019 - 14:25

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երևանի ժամանակով 15։00-ին կմեկնարկի Եվրո-2020-ի անցումային խաղերի վիճակահանությունը։ 16 հավաքական կվիճարկեն Եվրոյի վերջին 4 ուղեգրերը։

Անցումային խաղերի մասնակիցները․

Լիգա A – Իսլանդիա, Բուլղարիա/ Իսրայել/ Հունգարիա/ Ռումինիա*

Լիգա B – Բոսնիա և Հերցեգովինա, Սլովակիա, Իռլանդիա, Հյուսիսային Իռլանդիա

Լիգա C – Շոտլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Բուլղարիա/ Իսրայել/ Հունգարիա/ Ռումինիա*

Լիգա D – Վրաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Կոսովո, Բելառուս

*Բուլղարիայի, Իսրայելի, Հունգարիայի, ինչպես նաև Ռումինիայի հավաքականների ճակատագիրը կորոշի վիճակահանությունը։ Այդ հավաքականներից մեկը կխաղա C լիգայում, իսկ մյուս երեքը՝ A լիգայում։

Վիճակահանության ընթացակարգը

Լիգա D

Այստեղ պետք է միայն որոշվի, թե որ հավաքականն է եզրափակիչ հանդիպումն ընդունելու սեփական հարկի տակ, իսկ ինչպես գիտենք կիսաեզրափակիչ հանդպումը սեփական հարկի տակ ընդունում է այն հավաքականն, որը վարկանիշով ավելի բարձր է։

Կիսաեզրափակիչ 1 (1-4) – Վրաստան – Բելառուս

Կիսաեզրափակիչ 2 (2-3) – Հյուսիսային Մակեդոնիա – Կոսովո

Լիգա C

Այս լիգայում հայտնի են 3 հավաքական, որոնք Ազգերի լիգայի շրջանակում հաղթել են իրենց խմբում, իսկ վերջին մասնակցին կորոշի վիճակահանությունը․

Կիսաեզրափակիչ 1 (1-4) – Շոտլանդիա – Բուլղարիա/ Իսրայել/ Հունգարիա/ Ռումինիա

Կիսաեզրափակիչ 2 (2-3) – Նորվեգիա – Սերբիա

Լիգա B

Այստեղ նույնպես վիճակահանությունը որոշելու է, թե եզրափակչի որ մասնակիցն է վճռորոշ խաղն անցկացնելու սեփական հարկի տակ։

Կիսաեզրափակիչ 1 (1-4) – Բոսնիա և Հերցեգովինա – Հյուսիսային Իռլանդիա

Կիսաեզրափակիչ 2 (2-3) – Սլովակիա – Իռալանդիա

Լիգա A

Այս լիգայում հայտնի է միայն մեկ հավաքական։ Իսլանդիայի հավաքականը A լիգայից դարձավ միակ հավաքականը, որը որակավորման փուլի արդյունքում չկարողացավ Եվրոյի ուղիղ ուղեգիչ նվաճել։ «Վիկինգներին» կմիանան Բուլղարիայի, Իսրայելի, Հունգարիայի, ինչպես նաև Ռումինիայի հավաքականներից երեքը, իսկ նրանից մեկը կուղևորվի C լիգա։ Իսլանդիայի հավաքականն իր խաղն անցկացնելու է սեփական հարկի տակ, քանի որ նշված հավաքականներից ամենաբարձր վարկանիշ ունեցող ընտրանին է։

Լրացուցիչ տեղեկություններ

Դանիայի ու Ռուսաստանի հավաքականները Եվրո-2020-ի խմբային փուլում լինելու են միևնույն խմբում, քանի որ Կոպենհագենն ու Սանկտ Պետերբուրգը նախօրոք որոշված էր, որ ընդունելու են B խմբի հանդիպումները։ Այսօր վիճակահանությամբ կորոշվի, թե որ հավաքականն է սեփական հարկի տակ անցկացնելու 3 տնային հանդիպում, իսկ մյուս հավաքականը՝ 2 հանդիպում։

Ի տարբերություն նախորդ անցումային խաղերի՝ այս անգամ անցումային խաղերում հաղթողը որոշվելու է միայն մեկ խաղով։ Հանդիպումները նախատեսված է անցկացնել 2020 թվականի մարտի 26-31-ն ընկած ժամանակահատվածում։

Առանցաքային ամսաթվեր

Անցումային խաղերի վիճակահանություն՝ նոյեմբերի 22

Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի վիճակահանություն՝ նոյեմբերի 30

Անցումային խաղերի կիսաեզրափակիչ հանդիպումներ՝ 2020 թվականի մարտի 26

Անցումային խաղերի եզրափակիչ հանդպումներ՝ 2020 թվականի մարտի 31

Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ՝ 2020 թվականի հունիսի 12-հուլիսի 12

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023