Այնտրախտի պաշտպանը պատմել է, թե ինչպես է ժամանկին թմրանյութերի տեղափոխությամբ զբաղվել
«Այնտրախտի» պաշտպան Յետրո Վիլյեմսը պատմել է, թե ինչպես է 9 տարեկան հասակում Կյուրասաոյից Հոլանդիա թմրանյութեր տեղափոխել, որպեսզի կարողանա իր ծնողներին ֆինանսապես օգնել.
«Սկզբում ծնողներս էին փորձում դրանք տեղափոխել, սակայն նրանց մոտ ոչինչ չստացվեց, ինչից հետո ես ինքս կամավոր հայտնեցի, որ կանեմ դա նրանց փոխարեն։ Ես միշտ մի քիչ խենթ եմ եղել, սակայն երբ ընտանիքդ ունի քո կարիքը, այլ ելք չի մնում։ Ես թրմանյութերը կապում էի ոտքերիս և երբեք չեմ բռնվել օդանավակայանում։
Ես դրա դիմաց ոչինչ չէի ուզում։ Ես ծնողներիս ասացի․ «Ամեն ինչ տվեք քրոջս»։ Ես պարզապես ցանկանում էի գնդակով հարվածել պատին, արդյունքում այդ նույն գնդակը փրկեց իմ կյանքը»,- 26-ամյա հոլանդացի եզրային պաշտպանի խոսքերը մեջբերում է chroniclelive.co.uk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վիլյեմսը նշել է նաև, որ իր ծնողներն ապրուստ վաստակելու այլ միջոց չեն ունեցել և ինքն այլևս երբեք չի անի նման բան։
Հավելենք, որ Յետրո Վիլյեմսը Ռոտերդամի «Սպարտայի» մարզադպրոցի սան է։ 2011 թվականին նա տեղափոխվել է ՊՍՎ, իսկ 2017 թվականից համարվում է «Այնտրախտի» ֆուտբոլիստ։ 2019/20 մրցաշրջանը ձախ պաշտպանն անցկացրել է «Նյուքասլի» կազմում։ Վիլյեմսը 22 հանդիպում է անցկացրել Նիդեռլանդների հավաքականի կազմում։
# Այնտրախտ, Հոլանդիայի հավաքական, Նյուքասլ, ՊՍՎ, Ջետրո Վիլյեմս, Սպարտա-Ռոտերդամ